ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատավորը Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանքը փոխեց 10 միլիոն դրամ գրավով

Դատավորը Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանքը փոխեց 10 միլիոն դրամ գրավով

 Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր որոշեց փոխել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
 
Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխեց 10 միլիոն դրամ գրավով:
 
«Գրավի գումարը մուծված լինելու ապացույցը ներկայացնելու դեպքում Գառնիկ Սամվելի Իսագուլյանին անհապաղ ազատել կալանքից»,– որոշումը հրապարակեց դատավոր Մարգարյանը։
 

  • Կիսվել: