հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կոմա». 17-ամյա պատանին կալանավորվել է. ոստիկանություն

«Գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կոմա». 17-ամյա պատանին կալանավորվել է. ոստիկանություն

Մարտի 6-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի գագաթնային շրջանի պատռված վերք, ուղեղի ցնցում, կոմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին 17-ամյա պատանին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: