շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գանձապետարանի փողերը հանենք բաժանենք, դրանով հարցը լուծվելո՞ւ է․ Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

Գանձապետարանի փողերը հանենք բաժանենք, դրանով հարցը լուծվելո՞ւ է․ Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին այն մասին, թե պետական գանձարանում  300 մլն-ից ավելի փող կա, թող հանեն բաժանեն աղքատներին։

«Հիմա էլ ասում են՝ եկեք պետական գանձարանի բոլոր փողերը հանենք, բաժանենք ժողովրդին։ Հանենք բաժանենք, դրանով հարցը լուծվելո՞ւ է։ Բա որ գանձարանում էլ փող չլինի, մենք գիտե՞նք ինչ է լինելու հետո։ Էդ շատ հեշտ է ասելը։ Իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։ Ես հասկանում եմ՝ բոլորս տուժելու ենք՝ մեկի հեղինակությունը, մյուսի տնտեսական վիճակը, երրորդի սոցիալական վիճակը։ Բայց իմ խնդիրն այն է, որ երկիրը այս վիճակից դուրս գա նվազագույն կորուստներով», - հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: