հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հանդիպել է արվեստագետների և արհեստագործների հետ

Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հանդիպել է արվեստագետների և արհեստագործների հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ:

Ծառուկյանը նշեց՝ առաջնային ունենք 4-5 խնդիր, որից առաջինը պետության և ժողովրդի անվտանգությունն է. «Ռուսաստանի հետ պետք է ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվի»:

Այնուհետև, ըստ նրա, պետք է աշխատատեղեր ստեղծվեն. «Պետք է ներդրումներ լինեն, 10 մարզից ամեն մեկը պետք է մի ոլորտ զարգացնի»:

Ծառուկյանը նշեց՝ պետք է մոտ 2 մլն վարկառույի ներում շնորհվի: «Պետք է թոշակները բարձրաքցվեն, ուսանողները չպիտի ուսման վճարի պատճառով դուրս մնան»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ-ական առաջնորդը նշեց՝ պետությունը պետք է երիտասարդ ընտանիքների համար անտոկոս և առանց կանխավճարների բնակարանների ծրագիր իրագործի:

Անդրադառնալով Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ Ծառուկյանը նշեց. «Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 հատ բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդին 50 հատ բարձրահարկ շենք կառուցի, վերջանա գնա»:

Մանրամասները՝ տեսանյութու

  • Կիսվել: