շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Գագիկ Ծառուկյանը՝ Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան բանավեճի մասին

Գագիկ Ծառուկյանը՝ Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան բանավեճի մասին

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով վարչապետ-ՍԴ նախագահ հեռակա բանավեճին առնչվող հարցին:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը թեւակոխել է արդեն անձնական տիրույթ, Ծառուկյանն ասաց.

«Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:

Անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագաը իր ծառայություններ է առաջարկել և որպես ապացույց ներկայացրել Թովմասյանի գրիչը, թե  այն իրեն տվել է որպես քծնանք, Ծառուկյանն ասաց, որ գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա։

Նա նաև նշեց, որ ոչ մի դեպքում ընտանիքի անդամներին չպետք է թիրախավորել. «Ընտանիքը սրբութուն է, ու որևիցե մեկն իրեն պիտի թույլ չտա մտնի ընտանիք»։

 

  • Կիսվել: