երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

  • Կիսվել: