ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին եւ խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ աշխատասենյակներին, եւ հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել: Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմը ասել է, թե ընդդիմադիր երկրորդ ուժին տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը:

Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, թե քննարկել են աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: