չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նաև հատուկ պատրաստվածություն անցած զինվորականների ջոկատը միանում է բանակին

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նաև հատուկ պատրաստվածություն անցած զինվորականների ջոկատը միանում է բանակին

Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված և իհարկե արիական և մարտական բարձր ոգով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։
 

"Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել",- գրել է պատգամավորը։

 

  • Կիսվել: