կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը քրեակատարողական ապագա է սպասվում․Է․ Մարուքյան

Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը քրեակատարողական ապագա է սպասվում․Է․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի նկատմամբ վերջերս տեղի ունեցածը:

«Հայաստանում շուրջ ութ ամիս է՝ ընթանում է ֆուտբոլի առաջնություն, այս պահին Լոռու թիմը երրորդ տեղում է։ Գիտեք՝ ինչ դժվար ճանապարհ է անցել «Լոռի» ֆուտբոլային ակումբը, և այս թիմի նկատմամբ այնպիսի ապօրինություններ են տեղի ունենում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով, որ ուղղակի մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անարդարությունների ծավալը այնքան մեծ է, այն մասշտաբի խայտառակություն է տեղի ունենում, որ Լոռու ֆուտբոլային ակումբի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ նա ստիպված է այս պայմաններում դուրս գալ Հայաստանի առաջնությունից»,–ասաց նա և նշեց, որ Լոռու թիմի ներկայացուցիչները երեկ խաղի դուրս չեն եկել։

«Սա ևս մեկ օրինակ է, ինդիկատոր է, որ բոլոր ոլորտներում խայտառակություն է եղել և այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձևով, հիշեք Լևոն Արոնյանի հետ տեղի ունեցածը»,–ասաց նա։

  • Կիսվել: