չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Freenews հեռուստաընկերությունը խախտել է ընտրություններին նախորդող օրը քարոզչություն կատարելու արգելքը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Freenews հեռուստաընկերությունը խախտել է ընտրություններին նախորդող օրը քարոզչություն կատարելու արգելքը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է, որ վերգետնյա սփռում ունեցող Freenews հեռուստաընկերությունը խախտել է ընտրություններին նախորդող օրը քարոզչություն կատարելու արգելքը: Այս մասին նշվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

 «Հեռուստաընկերության ինտերնետային կայքը «լռության օրը»՝ հունիսի 19-ին, տեղադրել է մի անհասկանալի սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որի՝ իշխող կուսակցության վարկանիշը իբրև հսկայական առավելություն ունի այլ քաղաքական ուժերի նկատմամբ։ Նմանօրինակ լրատվությունը ակնհայտ քարոզչական բնույթ ունի։

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն այն փաստին, որ վերջերս լիցենզավորված հեռուստաընկերությունը կոպտորեն խախտում է «լռության օրը» քարոզելու արգելքը, եւ կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել այս լրատվամիջոցի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: