ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ցավակցություն է հայտնել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։

«Վիշտն անսահման է:

Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է դեսպանի ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նշանավոր քաղաքական գործից Պատրիկ Դևեջյանը։ Նա տարբեր տարիների զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության և տեղական ինքնակառավարման հարցերի նախարարների պաշտոնները, եղել է  նաև՝ Անտոնիի քաղաքապետն ու  Օ դը Սենի նահանգապետը:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով: 

  • Կիսվել: