հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի դեսպանը  ազգային տոնի առթիվ հայ բուժաշխատողներին քաղցրավենիք է հյուրասիրել

Ֆրանսիայի դեսպանը ազգային տոնի առթիվ հայ բուժաշխատողներին քաղցրավենիք է հյուրասիրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել: 

Ինչպես հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը: Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով:

Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում: Շնորհակալություն Ֆրանսիա, շնորհավոր տոնդ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան այսօր տոնում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը: Այդ պատմական օրն ընդմիշտ վերջ տվեց միապետությանը և հեղափոխական Ֆրանսիայում դրվեցին հանրապետության հիմքերը։

 

  • Կիսվել: