շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը՝ կողմերին կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։ 

ԱԳՆ հաղորդագրությանն մեջ ասված է, որ Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հանգեցնելով մի քանի հոգու մահվան։

՛՛Կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։

Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահստատում է այն ձգտումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է  կարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՛՛,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: