երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած քարտեզի վրա՝ Արծվաշենը պատկերված է, որպես ՀՀ տարածք, Արցախը՝ ԼՂԻՄ սահմաններով

Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած քարտեզի վրա՝ Արծվաշենը պատկերված է, որպես ՀՀ տարածք, Արցախը՝ ԼՂԻՄ սահմաններով

Քիչ առաջ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի սահմանամերձ տարածքներ այցելելուց՝ ռազմական էսկալացիայի վտանգից ելնելով։

Հայտարարությանը կից Ֆրանսիայի ԱԳՆ տարածեց քարտեզ, որի վրա կարմիրով նշված են «վտանգավոր» տարածքները։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած քարտեզի վրա՝ Արծվաշենը պատկերված է, որպես ՀՀ տարածք, Արցախը՝ ԼՂԻՄ սահմաններով։

  • Կիսվել: