հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Ֆրանսիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատասխան պատժամիջոցների սահմանումը եւ լարվածությունը նվազեցնելու կոչ է արել:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Ռուսաստանի կողմից եվրոպական մի քանի պաշտոնյաների, այդ թվում` պատգամավոր Ժակ Մերի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ, ինչը անհրաժեշտ է ներկայիս լարվածությունը թուլացնելու համար»,- նշել է նա:
 
Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը հայտարարել էր, որ զարմացած է այս միջոցից, որը հաջորդել է ի պատասխան Եվրամիության որոշմանը: Նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը, որի Խորհրդարանական վեհաժողովում ինքը ներկայացնում է Ֆրանսիան, «պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ»: Պատգամավորն ընդգծել է, որ Մոսկվայի կողմից նման քայլը «ազդեցություն չի ունենա հետաքննության վրա», որն ինքը իրականացնում է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու զեկույց պատրաստելու շրջանակներում:

  • Կիսվել: