հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը։

«Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- գրել է նա։

Մայոտում Շիդո ցիկլոնի ավերածությունների պատճառով բազմաթիվ զոհեր կան։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կհասնի հազարի։ 1500 մարդ է վիրավորվել, 200-ի վիճակը ծանր է։

Մայոտի բնակչության գրեթե 70%-ը լրջորեն տուժել է, ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների:

Ավելի վաղ հայատնել էինք, որ Արարատ Միրզոյանը ցավակցել է ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին:
 
 

  • Կիսվել: