Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP 17-ը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP 17-ը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այս որոշմանը, որն ընդունվել է COP 16-ի ժամանակ։ Ֆրանսիան Հայաստանի հետ է՝ COP-ի հաջողությունն ապահովելու համար: Այս կարևոր պահը որոշիչ է լինելու Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի իրականացման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։