ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար: Այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հայալեզու գրառման մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ)🇫🇷 հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:

Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`
👉հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
👉ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
👉ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
👉համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:
Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:

May be an image of monument and outdoorsMay be an image of text that says '1 FETUSLIQUE inp du patrimoine Institut national INTRODUCTION À LA CONSERVATION PRÉVENTIVE des collections'

May be an image of outdoors and monument

May be an image of outdoors and monument

May be an image of outdoors and brick wall

May be an image of outdoors and monument

 

  • Կիսվել: