ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինձ տպավորեց, հայերի՝ իրենց արժեքները, մշակույթը պահելու ու արտաքին հարձակումներին դիմադրելու կարողությունը․ Ֆրանսիայի դեսպան

Ինձ տպավորեց, հայերի՝ իրենց արժեքները, մշակույթը պահելու ու արտաքին հարձակումներին դիմադրելու կարողությունը․ Ֆրանսիայի դեսպան

 Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատությանը» տված հարցազրույցում պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել  Հայաստանից։

Դեսպանը, մասնավորապես, նշել է, որ տպավորբած է հայերի՝ իրենց արժեքները, մշակույթը պահելու ու արտաքին հարձակումներին դիմադրելու կարողությամբ։

«Անշուշտ, այստեղ անցկացրած ժամանակաշրջանից առավելապես կհիշեմ նախորդ աշնանը տեղի ունեցած պատերազմը։ Այն, ինչը ինձ տպավորեց, հայերի՝ իրենց արժեքները, մշակույթը պահելու ու արտաքին հարձակումներին դիմադրելու կարողությունն է։ Հայ երիտասարդները մի մեծ շոկ ապրեցին, որը նրանց հասակակից ֆրանսիացիները նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել։ Բայց անկախ ամեն ինչից, Հայաստանը վստահ է իր ապագայի մեջ։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Ֆրանսիան այս երկրում, այս ժամանակահատվածում»։

Հավելենք, որ այս աշնանը Հայաստանում Լաքոտի դիվանագիտական առաքելությունն ավարտվում է։

  • Կիսվել: