երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ՀՀ-ի հետ սահմանակից շրջաններ

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ՀՀ-ի հետ սահմանակից շրջաններ

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: