կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար. Մակրոն

Ֆրանսիան Հայաստանի կողքին է, տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար. Մակրոն

Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023-ին:

Ֆրանսիան կշարունակի նաև վճռականորեն աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

 

  • Կիսվել: