հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար. Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար. Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում հայերենով գրառում է կատարել․

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական այգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։

Եւս մեկ անդամ վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը»,- գրել է Մակրոնը։

Նշենք, որ այս պահին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը, որին մասնակցում են Փաշինյանն ու Մակրոնը:

 

  • Կիսվել: