կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն (տեսանյութ)

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի հարվածը: Այս մասին նա ասել է ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայստանին, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և նրա խաղաղության ձգտումներին։

Այս պահին, երբ մենք նշում ենք  Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի  հիշատակը,  պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպայի մայրցամաքում, և հանուն ազատության  պայքարը առավել քան երբևէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ»,-ասել է Մակրոնը։

Նա նաև հավելել է. «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչը ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ:

Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»:

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: