երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ֆրանսիան 35 ռուս դիվանագետի է արտաքսել

Ֆրանսիան 35 ռուս դիվանագետի է արտաքսել

Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, նրան ծանուցել են ռուս դիվանագետների արտաքսման մասին, հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ որոշում է կայացրել արտաքսել մի շարք ռուս դիվանագետների, որոնց գործողությունները, ըստ Փարիզի, հակասում են երկրի անվտանգության շահերին։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիան որոշել է արտաքսել 35 ռուս դիվանագետի։

  • Կիսվել: