չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ֆրանսահայ բժիշկների «Առողջություն Հայաստան» կազմակերպությունը բացառիկ վիրահատություններ է անցկացնում

Ֆրանսահայ բժիշկների «Առողջություն Հայաստան» կազմակերպությունը բացառիկ վիրահատություններ է անցկացնում

Վիրահատական նշտարը Փարիզի «Նեկեր» հիվանդանոցի հայտնի պրոֆեսոր Եղյա Կարապետյանի ձեռքին է: Վիրահատությունը Երևանում է կատարվում: Երեկ էլ է անընդհատ վիրահատել, վաղն էլ է վիրահատելու: Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ֆրանսահայ առաջատար մասնագետի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել, պրոֆեսորը վիրահատարանից այդպես էլ չկարողացավ դուրս գալ: Պատերազմի ժամանակ բազմաթիվ զինվորներ լսողական լուրջ խնդիրներ են ձեռք բերել: Հայաստանցի գործընկերների հետ պրոֆեսոր Կարապետյանը բացառիկ վիրահատություններ է անում:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

  • Կիսվել: