հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ֆրանցիսկոս պապն աղոթում է Բելառուսի համար

Ֆրանցիսկոս պապն աղոթում է Բելառուսի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Բելառուսում պաշտպանել մարդու իրավունքները և հրաժարվել բռնությունների, գրում է Azatutyun.am-ը։

«Շարունակում եմ աղոթել Լիբանանի համար, որտեղ հուժկու պայթյուն էր եղել, աղոթում եմ աշխարհի բոլոր այն երկրամասերի համար, որտեղ դրամատիկ իրադարձությունները հանգեցնում են մարդկանց տառապանքներին:

Մտքով իմ սիրելի Բելառուսում եմ, ուշադրությամբ հետևում եմ հետընտրական զարգացումներին և կոչ եմ անում հրաժարվել բռնություններից ու հարցերը լուծել երկխոսության ճանապարհով», - այսօր ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո` դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

  • Կիսվել: