հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եվս մի սուտ․ ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է

Եվս մի սուտ․ ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է համացանցում պտտվող հայտնի աղյուսակի իրական լինելը։ Նա գրում է․
 
«Եվս մի ՍՈՒՏ
 Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:
 
Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։
 
 Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ»։

  • Կիսվել: