հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ

Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ

Եվրոպայի երկրները պետք Է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին, հայտնել է էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդել Է Reuters գործակալությունը:

«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն ստիպված կլինի ստեղծելու հումանիտար միջանցքներ եւ վարելու (փախստականների) կազմակերպված ընդունում՝ անօրինական միգրանտների չվերահսկվող հոսքերից խուսափելու համար»,- ասել Է նա:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով կանցկացնեն արտակարգ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը: Եվրամիությունը ներկայումս մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել Է երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: