ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում ենք, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում ենք, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան

Կառավարության ճեպազրուցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն սպասո՞ւմ են Հայաստանում, նրան հրավեր ուղարկվե՞լ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եվոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում ենք, այո՛, ներառյալ Ուկրաինայի նախագահին»:

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այն ընթանալու է «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Հայտնի է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար ՀՀ-ն հրավերներ է ուղարկել 5 տասնյակ երկրների ղեկավարների։ Պետական այցով ՀՀ կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

  • Կիսվել: