ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք․ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին

Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք․ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին

Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք: Այս մասին Տաթևում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ որ իրենց թալանածը պիտի վերադարձնեն պետությանը:

«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սսրգայանը դատավարության առաջին օրը նման հայտարարություն արեց: Այն, ինչ հիմա կասեմ, տարիուկես է՝ առիթ եմ ման գալիս, որ ասեմ, բայց արգելակներ կան, իսկ այդ հայտարարությունից հետո ուրախ եմ, որ այդ առիթն ընձեռվեց։ Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել «SU-30 SM» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Էսօր արդեն 43 զորամասում զինվորներն ուտում են արժանապատիվ սնունդ: Ինչի՞ Արցախ պահելը ձեր օլիգարխական քեֆերի վախտ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն ա», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ձեռք է բերել «ASA AKA» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք փաստում են, որ այսօր ՀՀ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում:

Նա անվանական նախկին իշխանությունների ներկայացուցիչներին դիմեց՝ հայտարարելով, որ իրենց թալանածը պիտի վերադարձնեն պետությանը:

«Խորհուրդ եմ տալիս՝ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք», - ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ այսօր զինվորի ինքնազգացողությունն է փոխվել, քանի որ նաև զենքերն են փոխվել ու այսօր զինվորը նոր զենք ունի․

«Յուղը վրեն ավտոմատներով են կանգնում և ոչ թե 70 եսիմ որ թվի»։

  • Կիսվել: