ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Երեւանում (տեսանյութ)

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Երեւանում (տեսանյութ)

Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Երեւանում։ Ընդլայնված կազմով բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 19-ին։
 

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, որից հետո մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը։ Վաղը կանցկացվի խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

«Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է։

Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, միջկառավարական խորհրդի նիստի անցկացման հնարավորության համար՝ ներդրում ունենալով միության ամրապնդման գործում: Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Ընդունելով այս նիստը՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև պատվիրակությունների կենդանի շփումը և կարծիքների փոխանակումը:»,- նեղ կազմով նիստին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: