ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Եվրանեսթի» պատվիրակներին կարող էին տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն դա չեն արել. պատգամավոր

«Եվրանեսթի» պատվիրակներին կարող էին տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն դա չեն արել. պատգամավոր

Այս տարածաշրջանում անվտանգության հիմնական, միգուցե միակ սպառնալիքը Թուքիան ու Ադրբեջանն են: Այս մասին, այսօր Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է, որ այս տարածաշրջանում տիրի երկարաժամկետ ու կայուն խաղաղություն, որը  պետք է հյիմնված լինի արդարության վրա, այլապես որեւէ խաղաղություն չի կարող լինել երկարաժամկետ, ուրեմն պետք է իրականության հետ հաշվի նստեն եւ նրանց, որոնք այս տարածաշրջանում փորձում են անվտանգությունը խաթարել, որոնք կարծում են, որ կարող են խնդիները լուծել ուժով՝ առաջնորդվելով ոչ թե միջազգային օրենքով, այլ  ջունգլիների օրենքով, պետք է ստանան միջազգային հանրության հստակ  ուղերձը»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Նա նկատեց, որ «Եվրանեսթի» պատվիրակներին այս իշխանությունները կարող էին տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն դա չեն արել:

  • Կիսվել: