հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Եվրանեսթի» ԽՎ-ի Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև ի աջակցություն Ուկրաինային և Արևելյան գործընկերության երկրներին

«Եվրանեսթի» ԽՎ-ի Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև ի աջակցություն Ուկրաինային և Արևելյան գործընկերության երկրներին

Երեկ «Եվրանեսթի» ԽՎ-ի Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որը անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին: Փաստաթղթի մեջ, որը դեռ պետք է ենթարկվի խմբագրման, մասնավորապես ասվում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ գործի կդնի խիստ պատժամիջոցների ողջ գործիքակազմը այն մանի համար, որ ՌԴ ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները:

«Ռուսաստանի այդ որոշումը վերջ է դնում Մինսկի համաձայնություններին եւ Նորմանդական գործընթացին»,- ասված է փաստաթղթում: Փաստաթղթում նաև ԵՄ-ին կոչ է արվում ստեղծել հատուկ հարթակ՝ կոորդինացնելու համար Արեւելյան գործընկերության երկրներին ցուցաբերվող ռազմական տեխնիկայի մատակարարումները եւ զինուժի վերապատրաստումները՝ մեծացնելու այդ երկրների պաշտպանունակությունը Կրեմլի հիբրիդային հարձակումներից և Ռուսաստանի աճող ագրեսիայից:

«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ մշակել անվտանգային համաձայնագրեր, որոնցով կմիավորվեն եւ կկոորդինացվեն ֆինանսավորումը, գիտելիքների փոխանցումը, հետախուզությունը, ռազմական եւ կիբերանվտանգային կարողությունները»,- ասված է փաստաթղթում։

Նշենք, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, իշխող ուժի անդամ Մարիա Կարապետյանը այս փաստաթղթին ձեռնպահ է քվեարկել:

  • Կիսվել: