ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը. Վիկտորին

Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը. Վիկտորին

Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, որը գտնվում է Սյունիքի մարզում:

Նա նշեց, որ ներկայումս այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում:

«Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

  • Կիսվել: