Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար ողջունել է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի մշակումն ավարտելու առթիվ
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ողջունել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի մշակումն ավարտելու առիթով:
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Ես ողջունում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի մշակումն ավարտելու կապակցությամբ։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության համար և հնարավորություն՝ ամրապնդելու մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում»: