երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եվրախորհրդարանի քառասունութ պատգամավորներ Ջոզեֆ Բորելին կոչ են արել ճնշում գործադրել եւ դադարեցնել Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

Եվրախորհրդարանի քառասունութ պատգամավորներ Ջոզեֆ Բորելին կոչ են արել ճնշում գործադրել եւ դադարեցնել Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

Եվրախորհրդարանի քառասունութ պատգամավորներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելին՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Բաքվի ագրեսիայի առնչությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ ստորեւ ստորագրած Եվրախորհրդարանի անդամներս, ցնցված ենք եւ կոչ ենք անում ադրբեջանական բանակին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիան: Ավելին, մենք նաև կոչ ենք անում ԵՄ դիվանագիտության ղեկավարին գործուն քայլեր ձեռնարկել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և աջակցել հակամարտության կարգավորմանը»:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ նշել  են, որ  սեպտեմբերի 27-ից Արցախի խաղաղ բնակչությունը մշտական հարձակման է ենթարկվեում ադրբեջանական զինծած ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է եւ հակասում է Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացի տրամաբանությանը: Նրանք Բորելին կոչ են  անում ճնշում գործադրել, որպեսզի դադարեցվի ցանկացած միջամտություն Թուրքիայի կողմից, որն ապակայունացնում է տարածաշրջանը: Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հարցով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների կարեւորությունը: Եվրախորհրդարանի պատգամավորնները հայտարարել են, որ, Բաքուն, ի տարբերություն Երեւանի, հրաժարվել է այդ մեխանիզմի սահմանումից, որը հնարավորություն կտար պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը: 

  • Կիսվել: