երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվ ցավն այն է, որ նախկին ԱԳ նախարարը նման անլուրջ առաջարկով հանդես գալով էլ ավելի է անլրջացնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել փակ դռների հետևում տարիների շարունակ․ Արփի Դավոյան

Եվ ցավն այն է, որ նախկին ԱԳ նախարարը նման անլուրջ առաջարկով հանդես գալով էլ ավելի է անլրջացնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել փակ դռների հետևում տարիների շարունակ․ Արփի Դավոյան

Մեղրին Ադրբեջանին տալու առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն» և «լուրջ քննարկման» դնելու մտքի հեղինակ Վարդան Օսկանյանն այսօր նոր տրամաբանական առաջարկներ է հեղինակել, որոնք իրենց անտրամաբանականությամբ գերազանցել են նախորդ բոլորը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։

"Բանակցային գործընթացի մագիստրոս Օսկանյանն առաջարկել է իրեն 2֊3 ամսով ընդունել աշխատանքի, որպես գլխավոր բանակցող հետևյալ առաքելությամբ` կտրուկ փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը և ընդլայնել խաղաղության օրակարգը։

Այստեղ հարց է առաջանում` այդ նույնն ընդդիմությունը, որն ամեն գնով տորպեդահարում է խաղաղության օրակարգը, ինչպես է իրեն նման շռայլություն թույլ տալիս և Օսկանյանին ուղարկում այն ընդլայնելու սուրբ առաքելությամբ։

Եվ ցավն այն է, որ նախկին ԱԳ նախարար Օսկանյանը նման անլուրջ և, մեղմ ասած զավեշտալի, առաջարկով հանդես գալով էլ ավելի է անլրջացնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել փակ դռների հետևում տարիների շարունակ",-գրել է նա։

  • Կիսվել: