կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք կգնանք մեր քաղաքական օրակարգով, իսկ հունիսին նորից կխոսենք ժողովրդի հետ. իմքայլական պատգամավորը՝ արտահերթ ընտրությունների մասին

Մենք կգնանք մեր քաղաքական օրակարգով, իսկ հունիսին նորից կխոսենք ժողովրդի հետ. իմքայլական պատգամավորը՝ արտահերթ ընտրությունների մասին

Մենք կգնանք մեր քաղաքական օրակարգով, իսկ հունիսին նորից կխոսենք ժողովրդի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններին։

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը խոսեց արտահերթ ընտրություններից, եթե չէր պատրաստվում դրանք կազմակերպել, Դավոյանը պատասխանեց.

«Որովհետեւ ընդդիմությունն անընդհատ պահանջում էր վարչապետի հրաժարական, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Մենք էլ ասացինք, որ այդպես չէ, ժողովուրդը պետք է ընտրի իշխանություն, ԱԺ-ն էլ ընտրի վարչապետ: Բայց արտահերթ ընտրությունների գաղափարը մերժվեց»:

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե պետք է խոսել «Իմ քայլի» պատգամավորների հետ, բացատրել, որ դուրս գան այդ խմբակցությունից, Արփի Դավոյանն ասաց.

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ «Իմ քայլը» կուռ է, ամուր է: Որեւէ խնդիր չունի իր ներսում, իր գործողություններում: Երբ Վազգեն Մանուկյանն ասում է, թե պետք է խոսել «Իմ քայլի» հետ, թող այլ մարդիկ գտնի խոսելու, իսկ «Իմ քայլի» հետ որեւէ պլան կամ որեւէ ընդհանուր խոսակցության թեմա չի կարող լինել: «Իմ քայլին» եւ իշխանություններին դավաճան պիտակավորումները եւս որեւէ արձագանք չեն գտել հասարակության շրջանում»:

  • Կիսվել: