երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե ժողովրդի մի զգալի մասը գնում, ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ես ինչպե՞ս պետք է փրկեմ Արցախը. Արծվիկ Մինասյան

Եթե ժողովրդի մի զգալի մասը գնում, ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ես ինչպե՞ս պետք է փրկեմ Արցախը. Արծվիկ Մինասյան

Այս երկրում կա մեկ մեղավոր, եւ այդ մեղավորը գործող իշխանությունն է՝ իր Նիկոլ Փաշինյանով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իրավիօճակի մեջ մեղավորություն չունի նաեւ ընդդիմությունը, որը խոստանում էր իշխանափոխություն, սակայն չհաջողեց:

«Մեղավորության աստիճան կա. Եթե ՀՀ իշխանությունը իբրեւ օրինավոր ընտրված իշխանություն տանում է ժողովրդին կործնման, եւ երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ, կործանման է տանում, եկեք աջակցեք մեզ, փոխենք այս իրավիճակը, ու ստանում նք նման  իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի հատվածը գնում, նորից ընտրում է Նիկոլ Փաշինյանին: Կամ գնում է եւ ՏԻՄ ընտրություններում տարբեր ճնշումների ենթարկվելով գնում, ընտրում է ՔՊ: Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում, ես այդ դեպքում ինչպե՞ս պետք է փրկեմ»,-ասաց ընդիմադիր գործիչը:

Նա հռետորական հարց տվեց, որ եթե հայ ժողովրդի վրա չդնեն հույսը, էլ ուրիշ ում վրա դնեն. «Արտաքին ուժերի՞: Արտաքին ուժերի վրա սրանք էլ են դրել եւ իրականացնում են թուրք-ադրբեջանական ծրագիրը: Մենք չենք ուզում որեւէ արտաքին ուժի միջամտությամբ երկրում տեղի ունենա այնպիսի փոփոխություն, որ հետո դու ստիպված լիւնես այդ արտաքին ուժի այլ ծրագիր իրականացնել: Մեր ուժի գլխավոր աղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունը չի կարող Հայաստանի ու Արցախի համար ապագա ապահովել: Այսօր ժողովուրդն ուզո՞ւմ է նոր ընտրություններ: Եթե ուզենար, մենք պետք է առնվան 1-2 անգամ ունենային 200-300 հազարանոց  միտինգներ»,-ասաց նա:

  • Կիսվել: