հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի. «Հրապարակ»

Եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում կընդունի ընտրության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի այդ որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ ՍԴ-ն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի, և ԱԺ առաջին նիստը տեղի կունենա ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: