շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե ճանապարհներն անցնում ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք ինչպես Գորիս-Կապանի դեպքում.Թորոսյան

Եթե ճանապարհներն անցնում ոչ մեր լեգիտիմ տարածքով, պետք է նոր ճանապարհներ կառուցենք ինչպես Գորիս-Կապանի դեպքում.Թորոսյան

Նախ շատ կարեւոր է, որ ի սկզբանե այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, թե որ քարտեզներով են գնում, եւ ես այստեղ տեսնում եմ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի կողմից 4 գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել այլ հատվածներում տարածքներ վերադարձնել կամ սահմանազատում անել:

«Ցավոք սրտի, մինչ օրս այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, նրանք խուսափել են քարտեզների մասին խոսակցությանը վերջնական պատասխան տալուց:

Եթե այս գործընթացը թույլ կտա մեզ ի վերջո, պայմանավորվել քարտեզների մասին, որոնք ապագայում պետք է դառնան ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքը, դա մեզ համար կարեւոր է եւ մեր շահերից է բխում: Ավելին, դա է հենց ի թիվս այլոց ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ 4 գյուղերը տալուց հետո մեր ճանապարհների անվտանգության հարցը կարող է ծագել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ճանապարհները կարեւոր են, բայց կարեւոր է ունենալ լեգիտիմ հիմք քո տարածքը պաշտպանելու, իսկ այդ հիմքը քո տարածքում լինելն է: Եվ եթե այդ տարածքում այսօրվա դե ֆակտո պայմաններում, անցնում են կոմունիկացիաներ, որոնք մեր լեգիտիմ տարածքում չեն, մենք պետք է լուծումներ գտնենք, օրինակ, նոր ճանապարհներ կառուցելով, ինչպես արել ենք Գորիս-Կապան ճանապարհի համար»:

  • Կիսվել: