ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, եթե լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի․ Մինասյան

Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, եթե լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի․ Մինասյան

Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական շուկայում ծիրանի խնդրին՝ պատասխանելով ՌԴ-ից Սամվել Զաքարյանի հարցին։

««Սպայկան» պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբի դեմ՝ խլելով շուկան, և փայլում օրինակ էր պետության ու մասնավորի համագործակցության»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ եթե «Սպայկան» լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի, որովհետև ըստ նրա՝ «Սպայկան» հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։

«Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ Սպայկան բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել է հայկական բիզնեսին։

Նախկին դեսպանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն հարաբերությունների մեջ չի ՌԴ-ի ղեկավարության հետ։ 

Մենք խնդրում ենք խաղաղություն ենք մուրում, խաղաղասիրության կոչեր անում, իրենք մեզ ջարդում են, մենք կենացներ ենք ասում»,-ասաց նա։

  • Կիսվել: