հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան «Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոնների շարքում«Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոների շարքում

Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան «Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոնների շարքում«Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոների շարքում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
 «FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
 
Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է նախարարը։

  • Կիսվել: