Եթե Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել․ Վիկտոր Սողոմոնյան
Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար, այդ թվում ներքին կյանքում։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Որքան էլ իշխանություններն ասեն՝ չէ, այդպես չէ, բայց ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա»,- ասել է Սողոմոնայնը և վստահեցրել, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել այդ պաշտոնյան եւ հավաստիացրել, որ ինքը նման բան չի ասել։
«Ես հուսով եմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաեւ հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է Սողոմոնայնը
Ըստ նրա մեկ ամիս առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում եղած արտահոսքը պատահական չէր, որ եթե նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել։
«Ես հուսով եմ, որ դրանք չեն տուժի եւ մեր ժողովուրդը վնասներ չի կրի»,- կարծիք է հայտնել Վիկտոր Սողոմոնյանը։


