հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե քաղաքական թափթփուկներից ենք խոսում, ես պետք է հիշեցնեմ, թե դու ում փոխարեն ես եկել ավագանի. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին

Եթե քաղաքական թափթփուկներից ենք խոսում, ես պետք է հիշեցնեմ, թե դու ում փոխարեն ես եկել ավագանի. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին

Քաղաքական թափթփուկները այստեղ որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունեն, իրենք ավելի շատ իրավաբանների պաշտպանության կարիք ունեն, որ ճաղերի հետեւում չփտեն: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հետո այս շենքում շատ ավելի վատ արտահայտություններ են հնչել, իսկ թե ում փոխարեն է եկել իմ մյուս գործընկերը, բոլորս շատ լավ գիտենք: Եկել է մեր մեկ ուրիշ գործընկերոջ փոխարեն, ով իր սխալն ընդունել է եւ մանդատը դրել ու դուրս է եկել:

Դուք երբեէ տեսե՞լ էիք, որ մարդը ֆեյսբուքյան գրառման համար մանդատը դնի: Էդ ձեր նշած թափթփուկները էս դահլիճում մարդ էին քացու տակ գցում, ընտրություն էին կեղծում, ցուցարար էին ծեծում, ու շարունակում էին մնալ իրենց պաշտոններում: Ու հիմա ասում եք՝ եկեք իրենց ներենք: Էնքան ենք ներել, իրենց արմատներն այնքան խորն են գցել, որ այսօր մեկ էլ հոպ, Աջափնյակի թաղապետարանում իրենց արմատներից էլի բուսնում են: Ինչի էս շենքում իրենց արմատները չկա՞ն:

Մենք ոչ ոքի չենք ներելու: Ինչի՞ համար ներենք, որ մեր կյանքի լավագույն տարիները խլել են, որ մենք փողոցում պայքարել ենք իրենցից ազատվելու համա՞ր, թե՞ նրա համար, որ երկիրը ներքաշել են այնպիսի խնդիրների մեջ, որ մինչեւ հիմա չենք կարողանում դուրս գալ»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Արթենյանն իր ֆեյսբուքյան էջին տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի հղումը` հետեւյալ գրառմամբ. «Սա Հ. Թովմասյանի դստեր Fb-ն է: Ցույց տուր քեզ, ժողովուրդ»: Առաջացած սկանդալից հետո նա ստիպված էր վայր դնել իր մանդատը: Նրան փոխարինել էր Պավել Սարգսյանը:

Այսօր ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանին, ասաց. «Պավել ջան, անկախ նրանից, թե մեր վարչապետն ինչ է ասել, կարծում եմ՝ քաղաքապետարանի շենքում տեղին չէր դա ասելը: Եթե քաղաքական թափթփուկներից ենք խոսում, ես պետք է հիշեցնեմ, թե դու ում փոխարեն ես եկել ավագանի»:

  • Կիսվել: