կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եթե պատրաստ եք չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս իշխանություններին․ Ռոբերտ Քոչարյան

Եթե պատրաստ եք չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս իշխանություններին․ Ռոբերտ Քոչարյան

 Հիմա մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել, միգուցե սա էլ է խաղաղություն, եթե պատրաստ եք դրան, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա իշխանությանը և չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերջինս պատերացնում ՀՀ-ին արժանապատիվ խաղաղություն բերելը:

Նա նաև նշեց, որ իրենց բանաձն արժանապատիվ խաղաղությունն է լինելու, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ։

«Հիմա պետք չէ մտնել դետալների մեջ, այս խոսքը փորձենք ընդունել որպես բանաձև: Այո, մենք արժանապատիվ խաղաղություն ենք ունենալու: Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ մարսում են դա և կարող են անել ամեն ինչ»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: