հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներից դուրս գան՝ խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի վարչապետ․ Փաշինյան

Եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներից դուրս գան՝ խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի վարչապետ․ Փաշինյան

Ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական եմ տալու: Այս մասին Վայոց ձորի Ռինդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և խմբակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Շատ են ասում՝ բա որ այս ընթացքում թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում անեն․․․ Չեն կարող, բայց եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ դուրս գան ու չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա, խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտիրի վարչապետ»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: