չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների վրա, չի ստացվի․ Մարիա Զախարովա

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների վրա, չի ստացվի․ Մարիա Զախարովա

Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների վրա, չի ստացվի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ:

Լրագրողը նկատել է, որ այս միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր նետել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա:

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին: Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշծտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: