շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է վերընտրվի, էլ ընտրություն անելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է վերընտրվի, էլ ընտրություն անելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությունը բացառում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ որևէ կոալիցիայի անդամ լինելը: Այս մասին ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք այս ընտրություններին համաձայնել ենք և ընտրությունները որպես լուծում բերել ենք ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որովհետև եթե պետք է վերընտրվի, էլ ընտրություն անելու իմաստը ո՞րն է։ Մինչև 2023 թվականը ինքն ունի իշխանություն, թող իր իշխանությունն իրացնի։ Կամ որ 1998 թվական տեղափոխվենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ընտրվի։ Մենք համաձայնել ենք այս ընտրություններին, որ փոփոխություն տեղի ունենա այս երկրում՛՛:

Մարուքյանը հավելել է, որ գործող իշխանության հետ անհնար է դիմագրավել առկա մարտահրավերներին։

  • Կիսվել: