երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Եթե Նիկոլ Փաշինյանին այլընտրանքը անցյալն է, ապա Փաշինյանը, իհարկե, առավելություն ունի. Քաղաքագետ

Եթե Նիկոլ Փաշինյանին այլընտրանքը անցյալն է, ապա Փաշինյանը, իհարկե, առավելություն ունի. Քաղաքագետ

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը օբյեկտիվ է համարում այն իրողությունը, որ իշխանության վարկանիշն նվազում է: «Դա նաև փաստ է», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Հակոբյանը:

Վկայակոչելով սոցիոլոգիական հարցման տվյալներ, քաղաքագետն ասաց, որ իշխանության վարկանիշը նվազում է, թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է և նրա նկատմամբ բարձր վստահությունը դեռևս պահպանվում է:

«Սա նշանակում է՝ եթե լինի իրական այլընտրանք Նիկոլ Փաշինյանին, որը կլինի ապագայի այլընտրանք և ոչ թե սև-սպիտակների միջև կռիվ, ապա չի բացառվում, որ Փաշինյանի վարկանիշը անկում ունենա: Եթե Նիկոլ Փաշինյանին այլընտրանքը անցյալն է, ապա Փաշինյանը, իհարկե, առավելություն ունի: Բայց այդ այլընտրանքը չպետք է կապ ունենա անցյալի հետ», -ասաց Վիգեն Հակոբյանը:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, միևնույն է՝ որևէ այլընտրանք լինելու է, քանի որ ամեն ինչ զարգանում է և քաղաքական գործընթացների տամաբանությունն է դրան հանգեցնում:

  • Կիսվել: